Բաղադրիչներ
300 գ կաղամբ
6 հատ կարմիր բողկ
1 հատ վարունգ
կանաչ սոխ
սամիթ
աղ
1 թ/գ շաքարավազ
2 թ/գ 9 % քացախաթթու
3 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, 0,5 թ/գ աղ ավելացնել և լավ խառնել
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած բողկը, վարունգը, մանրացրած սամիթն ու կանաչ սոխը
Առանձին տարայի 0,5 թ/գ աղ լցնել, ավելացնել 1 թ/գ շաքարավազ, 2 թ/գ քացախաթթու 3 ճ/գ ձեթ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Աղցանը լավ խառնել և 10 րոպե թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ