Բաղադրիչներ
Խմորի համար`
200 գ ալյուր
100 գ կարագ
½ թ/գ աղ
1 ձվի դեղնուց
Միջուկի համար`
200 գ հավի կրծքամիս
2 ձու + 1 ձվի սպիտակուց
կանաչ սոխ
130 գ պանիր
180 գ 33 % սերուցք
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է ալյուրին ավելացնել աղ, կարագ և լավ տրորել ձեռքով
Ավելացնել 1 ձվի դեղնուց, լավ տրորել, լցնել կաղապարի մեջ, ամուր և հավասարաչափ տարածել: 20-30 րոպե թողնել սառնարանում
Հավի կրծքամիսը համեմել աղով, սև պղպեղով, տապակել, խորանարդաձև կտրատել և լցնել խմորի վրա
2 ձուն և 1 ձվի դեղնուցը խառնել իրար, ավելացնել աղ, սերուցք, կանաչ սոխ, քերած պանիր, սև պղպեղ (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները) և լավ խառնել
Ավելացնել ընդհանուր ուտեստին, դնել 190°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ