Ամենապարզ և հասանելի բաղադրիչներից կարելի է ստանալ այսպիսի համեղ և ախորժելի ուտեստ: Կարտոֆիլով ջեռեփուկ

Բաղադրիչներ

700 գ կարտոֆիլ

1 գլուխ սոխ

1 կարմիր պղպեղ

2 ձու

աղ

սև պղպեղ

պանիր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, սառը ջուր լցնել և 15 րոպե թողնել մի կողմ

Սոխը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը և 4-5 րոպե տապակել

Կարտոֆիլի ջուրը քամել, լավ ճզմել, ավելացնել ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, կարտոֆիլը լցնել, հավասարապես և ամուր տարածել, ավելացնել տապակած սոխն ու պղպեղը

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում