Բաղադրիչներ
2 դդմիկ
4-5 ճ/գ ալյուր
2 ձու
150 գ գազար
150 գ պանիր
100 գ մայոնեզ
2-3 ատամիկ
սամիթ, մաղադանոս
աղ
սև պղպեղ
ձեթ
Պատրաստման եղանակը
Դդմիկը երկարությամբ կտրատել, համեմել աղով և 10 րոպե թողնել մի կողմ
Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ և լավ խառնել
Դդմիկներից յուրաքանչյուրը թաթախել նախ ալյուրի, ապա ձվի մեջ և 2 կողմից տապակել
Գազարն ու պանիրն անցկացնել քերիչով, խառնել իրար, ավելացնել մանրացրած մաղադանոս, սամիթ, ճզմած սխտոր, մայոնեզ և լավ խառնել
Յուրաքանչյուր դդմիկի մեջ 1-ական ճ/գ խճողակ լցնել և ռուլետի պես փաթաթել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ