Այսպիսի նախաճաշից հրաժարվելը շա՜տ դժվար կլինի: Սնկով և ձվով նախաճաշ

Բաղադրիչներ

4 խաշած ձու

400 գ բեկոն

½ կանաչ պղպեղ

½ դեղին պղպեդ

2 գլուխ սոխ

3 ատամիկ սխտոր

2 լոլիկ

150 մլ սերուցք

2 ձու

պանիր

ձիթայուղ

աղ

սև և կարմիր պղպեղներ

կանաչ սոխ, մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սոխը և սխտորը մանրացնել, 2 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները, համեմել աղով և թողնել 4 րոպե

Ավելացնել կտրատած բեկոնը և թողնել միջին ջերմության կրակին 5 րոպե

Ավելացնել սունկ, սև պղպեղ և թողնել թույլ կրակին 10 րոպե

Սերուցքին ավելացնել 2 ձու, լավ խառնել և ավելացնել տապակին

Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկը: Խաշած ձվերը կիսել և դնել լոլիկների վրա

Ավելացնել կարմիր պղպեղ, քերած պանիր,  ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում