Բաղադրիչներ
400 գ յոգուրտ
4 ձու
4 ճ/գ եգիպտացորենի օսլա
70 գ հապալաս (կարելի է փոխարինել ցանկացած այլ հատապտղով)
Կաղապարի չափը` 15 սմ
Պատրաստման եղանակը
Յոգուրտին ավելացնել 4 ձու, լավ խառնել
Ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել, ավելացնել հապալաս՝ խառնել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված զանգվածը լցնել, զարդարել հապալասով և դնել 170°С տաքացրած ջեռոցում 50-55 րոպե
Թողնել հովանա, ապա ծածկել սննդային պոլիէթիլենով և 2 ժամ թողնել սառնարանում
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ