Պատրաստե՛ք, մատուցե՛ք և սիրելիների հաճելի, համեղ օրն ապահովված է: Դդմիկով պիցցա

Բաղադրիչներ

650 գ դդմիկ

300 գ լոլիկ

150 գ պանիր

3 ձու

2 ճ/գ թթվասեր

5 ճ/գ ալյուր

սամիթ, համեմ

1 թ/գ չորացրած սամիթ

1 թ/գ աղ

0,5 թ/գ սև պղպեղ

0,5 թ/գ սխտորի փոշի

Պատրաստման եղանակը

Դդմիկներն անցկացնել քերիչով, ավելացնել 3 ձու, մանրացրած սամիթ, համեմ, սխտորի փոշի, չոր սամիթ, թթվասեր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել 5 ճ/գ ալյուր և լավ խառնել

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, ձեթ քսել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել

Ավելացնել քերած պանիր, շրջանաձև կտրատած լոլիկ (լոլիկները համեմել աղով), չորացրած սամիթ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Զարդարեք մանրացրած սամիթով կամ համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում