Բաղադրիչներ
1 կգ տավարի փափկամիս
3 գլուխ սոխ
1 ճ/գ խնձորի քացախ
55 մլ ջուր
100 գ կարագ
3 ատամիկ սխտոր
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մսի յուղային մասերն առանձնացնել, մանրացնել, լցնել կաթսայի մեջ, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած միսը
Ավելացնել խնձորի քացախ, կիսալուսնաձև կտրատած սոխ, 55 մլ ջուր, կարագ, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակի վրա 60 րոպե
Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սխտոր, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել կրակին ևս 60 րոպե
Համտեսելու ժամանակն է )))
Բարի ախորժակ