Ամռան այս շոգ օրերին կարող եք դիմակայել զովացուցիչ, համեղ ըմպելիքներով, որոնք կարող եք շատ արագ պատրաստել տան պայմաններում: Կոկտեյլ «Մոխիտո»

Բաղադրիչներ

1 կիտրոն

10 անանուխի տերևներ

1 լ գազավորված ըմպելիք` Sprite

սառույց

Պատրաստման եղանակը

Կիտրոնը կիսել, մի մասը կիսալուսնաձև կտրատել, իսկ մյուսի կեղևը հեռացնել և միջին կտորների բաժանել

Կեղևահան կիտրոնին ավելացնել անանուխ, գազավորված ըմպելիքի 1/3-ը, հարել բլենդերով և քամել

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած կիտրոնը, ևս մի քանի անանուխի տերև, սառույց, գազավորված ըմպելիքի մնացած մասը և լավ խառնել

Վայելե՞նք )))

Կիսվել Facebook-ում