Բաղադրիչներ
1 կգ աղացած միս + 2 գլուխ սոխ
4 գլուխ սոխ
2 ձու
սև
աղ
100 գ հաց
80 մլ կաթ
200 գ պանիր
100 գ թթու վարունգ
200 գ մայոնեզ
սամիթ
3 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սոխ, ձու: 100 գ հացը թրջել կաթով և ավելացնել մսին

Սոխը շրջանաձև կտրատել, շարել ջեռոցի թավայի մեջ

Մսից խոշոր շրջանակներ ձևել և դնել սոխի վրա: Գդալի օգնությամբ կենտրոնում բնի պես բացել

Պանիրն ու թթու վարունգը անցկացնել քերիչով, ավելացնել սամիթ, ճզմած սխտոր, մայոնեզ և լավ խառնել

Յուրաքանչյուր մսի մեջ 1-ական թ/գ խճողակ դնել և տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց, թողնել 30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ