Բաղադրիչներ
1 սմբուկ
½ դեղին պղպեղ
½ կարմիր պղպեղ
1 գլուխ սոխ
3 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ կիտրոնի հյութ
2 ատամիկ սխտոր
3 ճ/գ եգիպտացորենի օսլա
40 գ պանիր ֆետա
համեմ
Պատրաստման եղանակը
Սմբուկը խորանարդաձև կտրատել, ավելացնել 0,5 թ/գ աղ, լավ խառնել և թողնել 10 րոպե: Ավելացնել եգիպտացորենի օսլա, տապակել և վերցնել կրակից
Պղպեղները խորանարդաձև կտրատել, տապակել և ավելացնել սմբուկին
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, մանրացրած համեմ
Սոյայի սոուսին ավելացնել կիտրոնի հյութ, ճզմած սխտոր, լավ խառնել և ավելացնել աղցանին
Ավելացնել խորանարդաձև կտրատած ֆետա պանիր և մատուցել )))
Բարի ախորժակ