Բաղադրիչներ
1 վարունգ
1 լոլիկ
4 խաշած ձու
100 գ տավարի խաշած միս
1 տուփ եգիպտացորեն
սամիթ
3-4 ճ/գ մայոնեզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Վարունգը կիսալուսնաձև կտրատել

Լոլիկի միջուկները հեռացնել, իսկ մնացյալը երկարությամբ կտրատել

Ձուն, միսը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել եգիպտացորեն, մանրացրած սամիթ, մայոնեզ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Թողնել 15 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ