Այսպիսի նախուտեստը հարմար է մատուցել և՛ տոնական, և՛ ամենօրյա սեղանին: Շերտավոր խմորով և սմբուկով նախուտեստ

Բաղադրիչներ

1 սմբուկ

1 շերտավոր խմոր

ձիթայուղ

աղ

ռեհան

200 գ պանիր (ցանկալի է` մոցարելլա)

չերրի լոլիկ

70 գ տոմատի մածուկ

1 ձվի դեղնուց + 2 ճ/գ կաթ

քնջութ կամ մակ

Պատրաստման եղանակը

Սմբուկը շրջանաձև կտրատել, 2 կողմից պատել ձիթայուղով, համեմել աղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Շերտավոր խմորը բաժանել 10 ուղղանկյունների

Տոմատի մածուկին ավելացնել 1 թ/գ ձիթայուղ, մի պտղունց աղ, չոր ռեհան կամ օրեգանո, լավ խառնել և 1-ական թ/գ դնել յուրաքանչյուր խմորի կտորի վրա

1 կտոր պանիր և սմբուկ դնել

Անկյունները հավաքել

Ձվի դեղնուցին ավելացնել կաթ, լավ խառնել և քսել խմորին:  Ավելացնել մակ կամ քնջութ, քերած պանիր, լոլիկ և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում