Ամենահամեղ ամառային աղցանը` գունեղ, ախորժելի և հագեցնող: Սմբուկով աղցան

Բաղադրիչներ

2 սմբուկ

2 պղպեղ

1 գլուխ կարմիր սոխ

1 թ/գ շաքարավազ

աղ

2 ճ/գ գինու քացախ

1 հավի խաշած կրծքամիս

1 ատամիկ սխտոր

համեմ

1 թ/գ խմելի-սունելի

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Սմբուկն ու պղպեղը մի քանի տեղից ծակծկել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե

Մաքրել կեղևները և երկարությամբ կտրատել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել 1 թ/գ շաքարավազ, մի պտղունց աղ, գինու քացախ, լավ խառնել և թողնել

Հավի կրծքամիսը բզկտել և ավելացնել բանջարեղենին

Ավելացնել մարինացված սոխը, մանրացրած համեմը, սխտորը, 1 թ/գ խմելի-սունելի, աղ, ձիթայուղ (ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև ընկույզ)

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում