Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
2 գլուխ սոխ
3 գազար
500 գ աղացած միս
4 ձու
150 գ պանիր
200 մլ բանջարեղենային արգանակ
պաքսիմատ
ալյուր
մաղադանոս
ձիթայուղ
սև և կարմիր պղպեղնոր
քիմիոն
օրեգանո
աղ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել 1 գլուխ մանրացրած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, 2 ձու, մաղադանոս, 150 գ քերած պանիր, 50 գ պաքսիմատ և լավ խառնել

Ծածկել սննդային պոլիէթիլենով և 1 ժամ թողնել ջեռոցում

Կարտոֆիլը շրջանաձև կտրատել և լցնել հրակայուն տարայի մեջ
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, շրջանաձև կտրատած գազար, աղ, սև պղպեղ, օրեգանո, ձիթայուղ, բանջարեղենային արգանակ

Լավ խառնել

2 ձու կոտրել, մի քանի կտոր պանիր առանձնացնել: Մսից կոտլետներ ձևել, յուրաքանչյուրի մեջ 1 կտոր պանիր դնել

Թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և պաքսիմատի մեջ
Շարել բանջարեղենի վրա, մի քիչ ձիթայուղ ցողել, կարմիր պղպեղ ավելացնել

Ծածկել փայլաթիթեղով, մի քանի տեղ անցքեր անել և դնել 240°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Հանել փայլաթիթեղը և ևս 15 րոպե դնել 200°С տաքացրած ջեռոցում
Ընթրիքը պատրաստ է )))

Բարի ախորժակ