Շատ համեղ, պարզ և շատ գեղեցիկ ջեռեփուկ` սմբուկով և աղացած մսով

Բաղադրիչներ

2 մեծ սմբուկ

30 մլ ձիթայուղ

աղ

սև և կարմիր պղպեղներ

օրեգանո

սխտորի փոշի

Միջուկի համար`

350 գ աղացած միս

1 գլուխ սոխ

½ պղպեղ

2 ատամիկ սխտոր

մաղադանոս

աղ

սև և կարմիր պղպեղներ

քիմիոն

օրեգանո

կոճապղպեղ

200 գ ջրով բացած տոմատի մածուկ

80 մլ ջուր

5 հատ չերրի լոլիկ

200 գ պանիր

40 գ պարմեզան պանիր

Պատրաստման եղանակը

Սմբուկները երկարությամբ բաժանել մասերի

Առանձին տարայի մեջ լցնել ձիթայուղ, աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, օրեգանո, լավ խառնել և պատել սմբուկները 2 կողմից: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը, պղպեղը մանրացնել, 4-5 րոպե տապակել ձիթայուղով

Ավելացնել ճզմած սխտոր, աղացած միս և թողնել 5-6 րոպե

Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, կոճապղպեղ, քիմիոն, օրեգանո, տոմատի մածուկ, ջուր, մաղադանոս, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության վրա 10 րոպե

Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ քսել, սմբուկները կիսով չափ շարել

Լցնել քերած պանիր, տապակած միսը, և նորից քերած պանիր

Ծածկել սմբուկի դուրս թողած մասով

Պատել տոմատի մածուկով (ըստ ցանկության), ավելացնել պարմեզան պանիր և շարել կիսած լոլիկները: Կենտրոնում քերած պանիր ավելացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում