Ամառային ամենահամեղ նախուտեստներից մեկը: Մարինացված սմբուկ

Բաղադրիչներ

2 սմբուկ

0,5 գլուխ սոխ

3 ատամիկ սխտոր

մաղադանոս

1/2 կծու պղպեղ

2 ճ/գ ձեթ

1 ճ/գ 9% քացախաթթու

1 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Սմբուկը երկարությամբ կտրատել, 10 րոպե թողնել աղաջրի մեջ, ապա դնել 190°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Սոխը և սխտորը մանրացնել, ավելացնել մանրացրած մաղադանոս, կծու պղպեղ, ձեթ, քացախաթթու, աղ, շաքարավազ

Սմբուկները խորանարդաձև կտրատել և ավելացնել սոխին: Լավ խառնել 1 ժամ թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում