Բաղադրիչներ
800 գ հավի կրծքամիս
400 գ սունկ
300 գ ապխտած բեկոն
100 գ թթու վարունգ
400 մլ սերուցք
100 գ պանիր
ձիթայուղ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրատել և 5 րոպե տապակել ձիթայուղով
Ավելացնել ապխտած բեկոն և 3 րոպե թողնել միջին ջերմության կրակի վրա
Ավելացնել կտրատած սունկ, աղ, սև պղպեղ, խառնել և թողնել 5 րոպե
Ավելացնել սերուցք, երկարությամբ կտրատած թթու վարունգ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե
Ավելացնել քերած պանիր և թողնել ևս 2 րոպե
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ