Տոնական սեղանի տոնական աղցան: Աղցան «Արքայական»

Բաղադրիչներ

200 ծովախեցգետնի ձողիկներ

4 խաշած ձու

1 տուփ հալած պանիր

1 խաշած գազար

2 վարունգ

մայոնեզ

Պատրաստման եղանակը

Մատուցվող ափսեյի մեջ շրջանակ դնել։ Ձուն անցկացնել քերիչով, համեմել աղով,  լցնել ափսեյի մեջ, ամուր հարթեցնել, մայոնեզ քսել

Ավելացնել խորանարդաձև կտրատած ծովախեցգետնի ձողիկներ և մայոնեզ քսել

Ավելացնել խորանարդաձև կտրատած վարունգ, մայոնեզ քսել, ապա ավելացնել քերիչով անցկացրած հալած պանիր և դարձյալ մայոնեզ քսել

Վերջին շերտը քերած գազար լցնել, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում