Բաղադրիչներ
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
150 գ պանիր
4 խաշած ձու
2 ատամիկ սխտոր
2,5 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Պանիրն անցկացնել քերիչով: Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել: Դեղնուցներն անցկացնել քերիչով և ավելացնել պանրին
Ավելացնել ճզմած սխտոր, մայոնեզ և լավ խառնել
Ծովախեցգետնի ձողիկները բացել, 1-ը դնել մատուցվող ափսեյի մեջ
Ավելացնել 1 ճ/գ պանրային զանգված և լավ տարածել
Դնել 2-րդ շերտը, ապա պանրային զանգվածը, շարունակել նույն կերպ՝ ընդհանուր` ստանալով 6 շերտ
Ձվերի սպիտակուցներն անցկացնել քերիչով և պատել ամբողջ ուտեստը
Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))
Բարի ախորժակ