Բաղադրիչներ
4 լոլիկ
8 խաշած ձու
300 գ սերուցքային պանիր
200 գ տավարի խաշած միս
2 ճ/գ մայոնեզ
3 ցողուն կանաչ սխտոր
մաղադանոս
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Խաշած ձվերն անցկացնել քերիչով, ավելացնել սերուցքային պանիր, մայոնեզ, մանրացրած կանաչ սխտոր, կանաչ սոխ, մաղադանոս, մանր կտրատած տավարի խաշած միս և լավ խառնել

Ծածկել սննդային պոլիէթիլենով և 1 ժամ թողնել սառնարանում

Լոլիկները ոչ ամբողջությամբ կիսել 8 մասի, արանքներում լցոնել ստացված խճողակը

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ