Այս աղանդերը դուք կպատրաստեք ամենապարզ բաղադրիչներով և հաշված րոպեների ընթացքում: Կաթով աղանդեր

Բաղադրիչներ

500 գմլ կաթ

100 գ շաքարավազ

3 ճ/գ եգիպտացորենի օսլա

100 մլ ջուր

2 ճ/գ լուծվող սուրճ

Թխվածքաբլիթ

Վերրջնական տեսքի համար`

2 ճ/գ լուծվող սուրճ

2 ճ/գ շաքարավազ

2 ճ/գ եռման ջուր

Պատրաստման եղանակը

Կաթին ավելացնել 100 գ շաքարավազ, խառնել և դնել կրակին

Լուծվող սուրճին ավելացնել 50 մլ ջուր, լավ խառնել և ավելացնել կաթին

Առանձին տարայի մեջ եգիպտացորենի օսլա լցնել, ավելացմել 50 մլ ջուր, լավ խառնել, ավելացնել կաթին

Անընդհատ խառնել, թողնել այնքան, մինչև կթանձրանա և վերցնել կրակից

Մատուցվող տարաների մեջ 1-ական թխվածքաբլիթ դնել, ապա լցնել ստացված զանգվածը և 1 ժամ թողնել սառնարանում

Առանձին տարայի մեջ իրար խառնել 2-ական ճ/գ սուրճ, շաքարավազ, եռման ջուր և լավ հարել

2-ական թ/գ լցնել յուրաքանչյուր աղանդերի վրա և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում