Բաղադրիչներ
2 կգ լոլիկ
կանաչ սոխ
սամիթ, մաղադանոս, համեմ
1 գլուխ սխտոր
1 թ/գ համեմի սերմ
½ թ/գ սև պղպեղ
1 ցողուն անանուխ
500 մլ ջուր (եփած և հովացրած)
30 գ տոմատի մածուկ
1 ճ/գ աղ
1 ճ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Կանաչեղենը կտրատել, ավելացնել մանրացրած սխտոր, անանուխ, համեմի սերմ, սև պղպեղ և լավ խառնել
Տարայի մեջ 2 ճ/գ կանաչեղեն լցնել, շարել կիսած լոլիկ, ապա նորից կանաչեղեն + լոլիկ և այսպես շարունակ
Ջրի մեջ տոմատի մածուկ լցնել, լավ խառնել, ավելացնել շաքարավազ, աղ
Ավելացնել լոլիկներին, ծածկել և 2 օր դնել սառնարանում
Պատրաստ է )))
Բարի ախորժակ