Բաղադրությունը
175 գ ալյուր,
1 թեյի գդալ խմորիչ,
1 ճաշի գդալ ձեթ ( ցանկալի է զեյթունի ձեթ),
1/4 թեյի գդալ աղ,
125 մլ ջուր:
Պատրաստման եղանակը
Խմորիչը լուծել տաք ջրում, ավելացնել աղ և ալյուրի 1/3-ը: Լավ խառնել և 15 րոպե թողնել, որ խմորը հասունանա:
Երբ մակերեսին պղպջակներ կհայտնվեն, ավելացնել ալյուրի մնացած մասը, ձեթը, և խմորը տրորել:
Այնուհետև խմորը տեղափոխել խորը ամանի մեջ: Ամանի մեջ նախապես ալյուր շաղ տալ: Խմորը ծածկել սննդային տոպրակով կամ սրբիչով:
Խմորը պահել տաք տեղում, մինչև այն 2 անգամ ավել կմեծանա: Դրանից հետո զգուշությամբ բացել և պատրաստել պիցցան:
Բարի ախորժակ