Բաղադրիչներ
400 գ թխվացքաբլիթ
400 մլ կաթ
40 գ շաքարավազ
30 գ եգիպտացորենի օսլա
20 գ կակաո
100 գ մուգ շոկոլադ
1 ճ/գ կարագ
Կաղապարի չափը` 24*20 սմ
250 գ սերուցք + 200 գ մուգ շոկոլադ + 1 ճ/գ կարագ
Պատրաստման եղանակը
Թղվածքաբլիթները կտրատել
Կաթին ավելացնել շաքարավազ, եգիպտացորենի օսլա, կակաո և լավ խառնել։ Դնել կրակին՝ անընդհատ խառնելով թողնել այնքան, մինչև մի քիչ կթանձրանա և վերցնել կրակից
Ավելացնել շոկոլադ, խառնել, ավելացնել կարագ և լավ խառնել
Լցնել կտրատած թխվածքաբլիթների վրա և լավ խառնել
Լցնել կաղապարի մեջ, հավասարապես և ամուր տարածել, մի քանի րոպե թողնել սառնարանում
Թավայի մեջ սերուցք լցնել, դնել կրակին, հենց պղպջակներ կերևան` վերցնել կրակից, շոկոլադ ավելացնել և լավ խառնել
Ավելացնել կարագ, լավ խառնել և լցնել թխվածքի վրա: 6 ժամ թողնել սառնարում
Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))
Բարի ախորժակ