Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
2 ճ/գ կարագ
սպանախ
5 ձու
աղ
սև պղպեղ
50 մլ կաթ
100 գ պանիր
Կաղապարի չափը` 23*15 սմ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել և կարագով տապակել: Ավելացնել սպանախ, տապակել 1 րոպե և վերցնել կրակից
Առանձին տարայի մեջ 5 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել կաթը, տապակած սպանախը, քերած պանիրը և լավ խառնել
Կաղապարի մեջ կարագ քսել, ստացված զանգվածը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում այնքան, մինչև կկարմրի
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ