Այս ուտեստի բազում բաղադրատոմսերի կողքին իր հստակ տեղն ունի նաև այս տարբերակը` ախորժելի տեսք, յուրօրինակ համ: Հավի միսն ու կարտոֆիլը` ջեռոցում

Բաղադրիչներ

1 կգ հավի բուդ

6-7 հատ կարտոֆիլ

2 ճ/գ տոմատի մածուկ

2 ճ/գ ձեթ

1 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ աղ

1-ական թ/գ սև և կարմիր պղպեղներ

100 մլ ջուր

1 գլուխ կարմիր սոխ

1 թ/գ շաքարավազ

սամիթ, համեմ, մաղադանոս

2 ճ/գ 6 % խնձորի քացախ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել միսը

Առանձին տարայի մեջ տոմատի մածուկ լցնել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ, ձեթ և լավ խառնել

Ավելացնել ջուր, խառնել, ավելացնել մսին ու կարտոֆիլին, լավ խառնել և թողնել 30 րոպե

Լցնել կաղապարի մեջ, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Հանել փայլաթիթեղը և ևս 40 րոպե թողնել ջեռոցում

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել մանրացրած կանաչեղեն, շաքարավազ, խնձորի քացախ

Ստացված խառնուրդով զարդարեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում