Քաղցրեղենից հրաժարվելն անգամ այս տաք եղանակին, միևնույն է, դժվար է: Այնպես որ պատրաստում ենք այս համեղ, մրգային թխվածքն ու վայելում օրը

Բաղադրիչներ

4 ձու

150 գ շաքարավազ

5 մլ վանիլային էսենցիա

200 մլ կաթ

110 գ հալած կարագ

8 գ փխրեցուցիչ

350 գ ալյուր

1 խնձոր

150 գ ելակ

150 գ բալ

10 գ շաքարի փոշի

Կաղապարի չափը- 22*26 սմ

Պատրաստման եղանակը

4 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային էսենցիա և հարել

Ավելացնել կաթ, հալեցրած կարագ, ալյուր, փխրեցուցիչ և լավ հարել

Խնձորը մաքրել, խորանարդաձև կտրատել, ավելացնել խմորին, լավ խառնել

Ելակները կտրատել, բալի կորիզները հեռացնել և ավելացնել խմորին

Կաղապարի ներսը պատել կարագով, ապա լցնել ստացված զանգվածը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում