Ընտանիքի անդամները չէին սպասում այսպիսի յուրօրինակ ուտեստի: Համեղ և հագեցնող ջեռեփուկ` մսով և սմբուկով

Բաղադրիչներ

2 հատ սմբուկ

ձիթայուղ

3 ատամիկ սխտոր

2 պղպեղ

500 գ աղացած միս

աղ

սև պղպեղ

քիմիոն

350 մլ տոմատի սոուս (չափն ընտրել` ըստ ճաշակի)

150 գ պանիր (ցանկալի է մոցարելլա)

պարմեզան պանիր

լոլիկ

Պատրաստման եղանակը

Սմբուկները երկարությամբ կտրատել, 2 կողմից պատել ձիթայուղով, աղով, սև պղպեղով (կարող եք ավելացնել սիրելի համեմունքները) և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Սխտորը մանրացնել, 30 վայրկյան տապակել ձիթայուղով, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները և թողնել թույլ կրակի վրա 1 րոպե

Ավելացնել աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով, քիմիոնով

Ավելացնել տոմատի սոուս և թողնել մինչև մսի պատրաստ լինելը

Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ քսել, սմբուկները շարել այնպես, որ մի մասը մնա տարայից դուրս

Ավելացնել կտրատած պանիր, շրջանաձև կտրատած լոլիկ, քերած պանիր

Ավելացնել միսը, նորից պանիր, լոլիկ, միս

Եվս մեկ շերտ քերած պանիր ավելացնել և սմբուկների դուրս մնացած մասով ծածկել

Մի քիչ տոմատի սոուս քսել, ավելացնել քերած պարմեզան պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Ջեռոցից հանելուց հետո ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում