Բաղադրիչներ
2-3 կարմիր պղպեղ
3 հատ նրբերշիկ
4 ձու
աղ
սև պղպեղ
150 գ թթվասեր
40 գ ալյուր
մաղադանոս
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Պղպեղները միջին հաստությամբ, շրջանաձև կտրատել, դնել թավայի մեջ
Նրբերշիկները պղպեղի բարձրությամբ կտրատել և 4-ական կտոր դնել պղպեղների մեջ
4 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, ալյուր, մաղադանոս, թթվասեր, քերած պանիր և լավ խառնել
Լցնել թավայի մեջ (այն պետք է ծածկի պղպեղները): Ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե
Շրջել հակառակ կողմի վրա և թողնել ևս 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ