Բաղադրիչներ
2 ավոկադո
½ կարմիր պղպեղ
½ դեղին պղպեղ
150-200 գ չերրի լոլիկ
1 վարունգ
կանաչ սոխ
100 գ մարինացված եգիպտացորեն
220 գ ձեթ
100 մլ կաթ
աղ
սև պղպեղ
2 ճ/գ մանանեխ
2 ճ/գ մեղր
2 ատամիկ սխտոր
0,5 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Ավոկադոն, պղպեղները խորանարդաձև կտրատել
Չերրի լոլիկները կիսել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած վարունգ, մանրացրած սոխ և եգիպտացորեն
220 գ ձեթին ավելացնել 100 մլ կաթ, հարել բլենդերով, համեմել աղով, սև պղպեղով
Ավելացնել մեղր, ճզմած սխտոր, կիտրոնի հյութ, մանանեխ և ևս մեկ անգամ հարել բլենդերով
Ավելացնել աղցանին և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ