Բաղադրիչներ
2 սմբուկ
ձիթայուղ
օրեգանո
2 ատամիկ սխտոր
աղ
3 խաշած կարտոֆիլ
1 գլուխ սոխ
չիլի պղպեղ
1 կարմիր պղպեղ
100 գ պանիր
2 ճ/գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Սմբուկը երկարությամբ կտրատել, շարել ջեռոցի տապակի մեջ

Ձիթայուղին ավելացնել օրեգանո, աղ, ճզմած սխտոր, լավ խառնել և քսել սմբուկների վրա` 2 կողմից: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Ձիթայուղով տապակել խորանարդաձև կտրատած սոխը, թողնել 1 րոպե, ավելացնել մանրացրած չիլի պղպեղը, ապա խորանարդաձև կտրատած քաղցր պղպեղը, լավ խառնել և թողնել 4-5 րոպե

Լցնել խաշած և ճզմած կարտոֆիլի վրա, ավելացնել քերած պանիր և լավ խառնել

Ստացված խճողակից 1-ական թ/գ լցնել յուրաքանչյուր սմբուկի վրա և ռուլետի պես փաթաթել

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, պաքսիմատ ցողել, ռուլետիկները շարել

Քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե դնել ջեռոցում

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք ))))

Բարի ախորժակ