երբ ուզում եք համատեղել օգտակարն ու գեղեցիկը, ապա պատրաստեք հենց ա՛յս, բոլորիս սիրելի «Հունական» աղցանը

Բաղադրիչներ

1 հատ վարունգ

10 հատ չերրի լոլիկ

1 հատ բուլղարական պղպեղ

½ կարմիր սոխ

10 հատ ձիթապտուղ

100-150 գ պանիր

հազարի տերևներ` ըստ ցանկության

4 ճ/գ ձիթայուղ

½ թ/գ աղ

½ թ/գ օրեգանո

½ թ/գ սև պղպեղ

1 ճ/գ կիտրոնի հյութ

1 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Վարունգը խորանարդաձև կտրատել, ավելացնել չերրի լոլիկները` 2 մասի բաժանած, խորանարդաձև կտրատած պղպեղը, կիսալուսնաձև կտրատած սոխը և լավ խառնել

Առանձին տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել աղ, օրեգանո, սև պղպեղ, կիտրոնի հյութ, ճզմած սխտոր և լավ խառնել

Մատուցվող ափսեյի մեջ հազարի տերևներ դնել, լցնել կտրատած բանջարեղենը

Ձիթապտղին ավելացնել 0,5 թ/գ ձիթայուղ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Ավելացնել խորանարդաձև կտրատած պանիրը, և ձիթայուղով պատրաստած սոուսը

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում