Անկրկնելի ջեռեփուկ` համեղ, գեղեցիկ, ախորժելի և մատչելի: Մսով և կարտոֆիլով տաք ուտեստ

Բաղադրիչներ

500 գ աղացած միս

5 հատ մեծ կարտոֆիլ

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

Կանաչեղեն` համեմ, մաղադանոս, ռեհան, անանուխ

0,5 թ/գ սև պղպեղ

0,5 թ/գ կարմիր պղպեղ

1 թ/գ աղ

100 մլ ջուր

200 գ պանիր

1-2 ճ/գ ձեթ

8-10 հատիկ չերրի լոլիկ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, սխտորը ճզմել և ավելացնել աղացած մսին

Ավելացնել մանրացրած կանաչեղեն, սև և կարմիր պղպեղներ (կամ պղպեղների խառնուրդ), աղ և լավ խառնել: Ավելացնել 100 մլ ջուր` խառնել

Կարտոֆիլը բարակ, շրջանաձև կտրատել, մի մասը շարել կաղապարի մեջ (կաղապարի մեջ նախապես ձեթ քսել), մի փոքր համեմել աղով

Ավելացնել միսը, հավասարապես տարածել, ապա շարել կարտոֆիլի 2-րդ շերտը

Ձեթ քսել կարտոֆիլի վրա, համեմել աղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Ավելացնել մանրացրած կանաչեղեն, քերած պանիր: Չերրի լոլիկները կիսել, շարել ուտեստի վրա և ևս 15 րոպե դնել ջեռոցում

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում