Բաղադրիչներ
¼ կաղամբ
0,5 կգ հավի սիրտ
1 գլուխ սոխ
1 հատ գազար
աղ
¼ թ/գ շաքարավազ
սև պղպեղ
1,5 ճ/գ տոմատի մածուկ
4-5 ատամիկ սխտոր
համեմ
սամիթ
250 մլ ջուր
½ թ/գ համեմի սերմ
Պատրաստման եղանակը
Հավի սրտերը տապակել` մինչև թեթև կարմրի
Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, քերած գազար և տապակել 5-6 րոպե
Ավելացնել երկարությամբ կտրատած կաղամբ, աղ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին
Ավելացնել մանրացրած սխտոր, տոմատի մածուկ, ջուր, աղ` անհրաժեշտության դեպքում, շաքարավազ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, լավ խառնել և թողնել 5 րոպե
Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))
Բարի ախորժակ