Կաղամբով աղցանի ամենահամեղ, գեղեցիկ և տարբերվող բաղադրատոմսը

Բաղադրիչներ

300 գ կաղամբ

0,5 կիտրոնի հյութ

½ գլուխ սոխ

100 գ չորամիրգ

½ կարմիր պղպեղ

½ դեղին պղպեղ

½ կանաչ պղպեղ

Ձիթայուղ

աղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը երկարությամբ կտրատել, ավելացնել 0,5 թ/գ աղ, կիտրոնի հյութ և մի փոքր ճզմել

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, չորամիրգ

Ավելացնել գունավոր պղպեղներ, ձիթայուղ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում