Բաղադրիչներ
3 կարտոֆիլ
1 գլուխ սոխ
2 ձու
100 գ պանիր
աղ
սև պղպեղ
մաղադանոս
խճողակի համար`
ձիթայուղ
300 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
½ կարմիր և դեղին պղպեղներ
1 թ/գ աղ
1 թ/գ սև և կարմիր պղպեղներ
0,5 թ/գ կոճապղպեղ
0.5 թ/գ քիմիոն
0,5 թ/գ կարրի
1 թ/գ տոմատի սոուս
4 ճ/գ ջուր
մաղադանոս
պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելորդ հեղուկը քամել
Սոխը նույնպես անցկացնել քերիչով և ավելացնել կարտոֆիլին: Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մանրացրած մաղադանոս, քերած պանիր, 2 ձու և լավ խառնել
Ջեռոցի թավայի վրա յուղաթուղթ փռել, լցնել կարտոֆիլե զանգվածը, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Թավայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել մանրացրած սոխ, սխտոր և թողնել 2 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը և թողնել 5 րոպե
Ավելացնել աղացած միս, աղ, կոճապղպեղ, քիմիոն, կարրի, սև և կարմիր պղպեղներ, 1 թ/գ տոմատի մածուկ, ջուր, լավ խառնել և թողնել մինչև պատրաստ լինելը
Ավելացնել մաղադանոս և վերցնել կրակից
Կարտոֆիլը հանել ջեռոցից, պանիր շարել
Խճողակը լցնել և ռուլետի պես փաթաթել
Ավելացնել մի քանի կտոր պղպեղ, քերած պանիր և ևս 10 րոպե դնել 220°С տաքացրած ջեռոցում
Ընթրիքը պատրաստ է )))
Բարի ախորժակ