Բաղադրիչներ
200 գ բրոկկոլի
1 քաղցր պղպեղ
աղ
սև պղպեղ
սխտորի փոշի
քիմիոն
3 ձու
2 ճ/գ յոգուրտ
3 փոքր լոլիկ
Մոցարելլա պանիր
Պատրաստման եղանակը
Ջեռոցի տապակի մեջ ձեթ քսել և լցնել մանր կտրատած բրոկկոլին
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, աղ, քիմիոն, լավ խառնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Խոր տարայի մեջ 3 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի և լավ խառնել
Ավելացնել 2 ճ/գ յոգուրտ և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված

Ջեռոցից հանել բանջարեղենը, ավելացնել պանրի կտորներ, լոլիկ և ձվային զանգվածը

Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Ընթրելու ժամն է )))

Բարի ախորժակ