Բաղադրիչներ
400 գ դդմիկ
2 ճ/գ ձեթ
Սոուսի համար`
3 ճ/գ թթվասեր
40 մլ ջուր
1 ձու
0,5 ճ/գ ալյուր
1 ատամիկ սխտոր
1/3 թ/գ աղ
սև պղպեղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ձվին ավելացնել 0,5 ճ/գ ալյուր, 3 ճ/գ թթվասեր և լավ խառնել
Ավելացնել 40 մլ ջուր, մանրացրած սամիթ, սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Դդմիկը կիսալուսնաձև կտրատել, 2 ճ/գ ձեթի մեջ, ուժեղ կրակի վրա՝ խառնելով տապակել (10-13 րոպե)
Ավելացնել սոուսը` խառնելով թողնել 2-3 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ