Բաղադրիչներ
4 հատ ձու
4 հատ խաշած ձու
100 մլ կեֆիր կամ մածուն
3 ճ/գ թթվասեր
100 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
½ թ/գ աղ
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Խոր տարայի մեջ 4 ձու կոտրել, ավելացնել աղ, կեֆիր կամ մածուն, թթվաասեր և լավ խառնել

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ և լցնել ձվերի վրա: Լավ խառնել (պետք է ստացվի ալադիկների խմորի պես, սակայն մի փոքր խիտ)

Խաշած ձվերն անցկացնել քերիչով, կանաչ սոխը մանրացնել և ավելացնել խմորին

Լավ խառնել, լցնել կեկսերի համար նախատեսված ձևի մեջ, դնել 180°С տաքացրած ջեռոցում և թողնել մինչև պատրաստ լինելը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ