Բաղադրիչներ
1 կգ փոքր սմբուկ
1 հատ գազար
1 գլուխ սոխ
1 հատ կարմիր պղպեղ
4 ատամիկ սխտոր
մաղադանոս
աղ
2 ճ/գ շաքարավազ
2 ճ/գ 9% քացախաթթու
2 ճ/գ ջուր
Պատրաստման եղանակը
Սմբուկը շրջանաձև կտրատել, 1 թ/գ աղ ավելացնել, լավ խառնել և 30 րոպե թողնել

Գազարն անցկացնել քերիչով (կորեական ձևով), սոխը կիսալուսնաձև կտրատել

Պղպեղը բաժանել 4 մասի, ապա լայնությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

3-4 րոպե տապակել

Ավելացնել մանրացրած սխտոր, մաղադանոս, խառնել և վերցնել կրակից

Սմբուկը մի փոքր ճզմել, 2 կողմից 2-ական րոպե տապակել

Ապակե տարայի մեջ շարել տապակած սմբուկի մի մասը, ավելացնել բանջարեղենի մի մասը, և ևս 2 շարք նույնությամբ դասավորել

Առանձին տարայի մեջ լցնել 2 ճ/գ շաքարավազ, 1 թ/գ աղ, 2 ճ/գ քացախաթթու, 2 ճ/գ ջուր, լավ խառնել և լցնել բանջարեղենի վրա

Ծածկել կափարիչն ու 6 ժամ թողնել սառնարանում

Ժամանակ առ ժամանակ շրջել հակառակ կողմի վրա` 5 վայրկյան, որպեսզի հեղուկը հասնի բանջարեղենի բոլոր հատվածներին, ապա նորից դնել սառնարանում
Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ