Վերցնում ենք ամենապարզ բաղադրիչներն ու պատրաստում ամենաթեթև և ախորժելի աղցանը: Կարմիր բողկով աղցան

Բաղադրիչներ

1 հատ վարունգ

200 գ կարմիր բողկ

1 հատ խաշած կարտոֆիլ

3-4 խաշած ձու

1 տուփ մարինացված ոլոռ

կանաչ սոխ

սամիթ

աղ

սև պղպեղ

1.5 թ/գ մայոնեզ

1.5 թ/գ թթվասեր

Պատրաստման եղանակը

Վարունգը և բողկը երկարությամբ կտրատել

Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը

Ձուն անցկացնել քերիչով կամ խորանարդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սամիթ, ոլոռ, մայոնեզ և թթվասեր, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում