Նրբագույն և շա՜տ ախորժելի աղցան, որը կդարձնի ձեր ընթրիքն ավելի գունեղ և համեղ: Ձվով և կաղամբով աղցան

Բաղադրիչներ

150 գ կաղամբ

4 ճ/գ մարինացված եգիպտացորեն

1 հատ վարունգ

25-300 գ խոզապուխտ

1 հավի կրծքամիս

3 ձու

2-3 ճ/գ մայոնեզ

աղ

Պատրաստման եղանակը

Վարունգը և խոզապուխտը երկարությամբ կտրատել, ավելացնել բարակ կտրատած կաղմաբը

Առանձին տարայի մեջ 3 ձու կոտրել, մի պտղունց աղ ավելացնել, լավ խառնել և մաս-մաս, նրբաբլիթների պես տապակել

Ստացված նրբաբլիթները ռուլետի պես փաթաթել և կտրատել

Ավելացնել աղցանին: Ավելացնել կտրատած հավի միս, եգիպտացորեն, աղ, մայոնեզ և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում