Բաղադրիչներ
3 մեծ կարտոֆիլ
5 ատամիկ սխտոր
2 գլուխ սոխ
1 բուլղարական պղպեղ
պանիր (ցանկալի է պարմեզան)
աղ
1 թ/գ կարմիր քաղցր և սև պղպեղներ
օրեգանո
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել

Թավայի մեջ ձեթ լցնել, սխտորները ճզմել, 1 րոպե տապակել և հանել

Լցնել կտրատած կարտոֆիլը և տապակել մինչև կկարմրի: Ավելացնել 2 պտղունց աղ, կարմիր պղպեղ, օրեգանո և լավ խառնել

Առանձին թավայի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը, ավելացնել մի պտղունց աղ

Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղը, համեմել սև պղպեղով և թողնել 5-6 րոպե

Հրակայուն տարայի մեջ լցնել տապակած կարտոֆիլի մի մասը, ապա պղպեղի և սոխի մի մասը, նորից կարտոֆիլ, պղպեղ և քերած պանիր: Դնել ջեռոցում 3-5 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ