Բաղադրիչներ
250 գ շաքարավազ
3 ձվի սպիտակուց
Կիտրոնի աղ
Կրեմի համար`
3 ձվի դեղնուց
80 մլ կաթ
90 գ շաքարավազ
140 գ փափուկ կարագ
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցին ավելացնել մի պտղունց կիտրոնի աղ և լավ հարել` մաս-մաս ավելացնելով շաքարավազ
Ստացված զանգվածը լցնել խոհարարական պարկի մեջ և ըստ ճաշակի ձևել յուղաթղթի վրա: Դնել 60°С տաքացրած ջեռոցում 2,5-3 ժամ
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է 90 գ շաքարավազին ավելացնել 3 ձվի դեղնուց, 80 մլ կաթ և լավ խառնել
Դնել թույլ կրակին և անընդհատ խառնելով եփել: Հենց եռա` կրակն անջատել
Ծածկել պոլիէթիլենով և թողնել սառչի
Առանձին տարայի մեջ կարագ հարել, մաս-մաս լցնել եփած կրեմն ու շարունակել հարել
Բեզեյի հակառակ կողմին կրեմ քսել, դնել ևս 1 բեզե
Մնացած կրեմին սննդային գույն ավելացնել և զարդարել աղանդերները
Թողեք սառնարանում 1 ժամ և մատուցեք )))
Բարի ախորժակ