Բաղադրիչներ
4 ձու
¼ թ/գ աղ
½ թ/գ վանիլին
60 մլ կաթ
50 մլ ձեթ
65 գ ալյուր
10 գ կակաո
1 թ/գ կիտրոնի հյութ
70 գ շաքարավազ
Շոկոլադ
Կաղապարի չափը` 16*16* 7 սմ
Պատրաստման եղանակը
Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել
Դեղնուցներին ավելացնել ¼ թ/գ աղ, ½ թ/գ վանիլին, 60 մլ կաթ, 50 մլ ձեթ և լավ խառնել
Ավելացնել ալյուր, լավ խառնել, ապա ստացված զանգվածը բաժանել 2 մասի
1 մասին ավելացնել կակո, ½ ճ/գ կաթ և լավ խառնել
Ձվի սպիտակուցներին ավելացնել, 1 թ/գ կիտրոնի հյութ և լավ հարել` ընթացքում մաս-մաս ավելացնելով շաքարավազ: Բաժանել 2 մասի
Մի մասն ավելացնել շոկոլադե զանգվածին և լավ խառնել
Մյուս մասն ավելացնել խմորի 2-րդ մասին և դարձյալ լավ խառնել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել շոկոլադե զանգվածը
Ավելացնել սպիտակ զանգվածը և փայտիկով՝ շրջանաձև շարժումներով նախշել
Շոկոլադե կտորներ շարել
Ջեռոցի թավայի մեջ ջուր լցնել (մոտ 1 սմ բարձրությամբ) և կաղապարը դնել նրա մեջ: Թողնել 160°С տաքացրած ջեռոցում 70 րոպե
Պատրաստ է )))
Բարի ախորժակ