Պատրաստվում է չափազանց հեշտ և պարզ, ստացվում` չափազանց համեղ և գեղեցիկ: Շոկոլադով կեկսեր

Բաղադրիչներ

2 ձու

աղ

150 գ շականակագույն շաքարավազ

8 գ վանիլային շաքարավազ

70 գ ձեթ

180 գ կաթ

250 գ ալյուր

10 գ փխրեցուցիչ

կտրատած շոկոլադ

Պատրաստման եղանակը

2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շականակագույն շաքարավազ, վանիլային շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել ձեթ, խառնել, ավելացնել կաթ և շարունակել լավ խառնել

Մաս-մաս ավելացնել ալյուր և լավ խառնել

Ավելացնել փխրեցուցիչ և խառնել: Ավելացնել կտրատած շոկոլադ` խառնել

Ստացված զանգվածից 2-ական ճ/գ լցնել կեկսերի համար նախատեսված ձևերում, կտրատած շոկոլադ ավելացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե

Մատուցելու ժամանակն է  )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում