Այսպիսի կոտլետների բաղադրատոմսը քչերն ունեն: Արդեն ունես նաև դու՛: Բրնձով և կարտոֆիլով կոտլետ

Բաղադրիչներ

300 գ խաշած կարտոֆիլ

200 գ խաշած բրինձ

1 գլուխ սոխ

1 հատ գազար

50 մլ ձեթ

2 ատամիկ սխտոր

աղ

սև և կարմիր պղպեղներ

համեմ

2 ձու

200 մլ թթվասեր կամ յոգուրտ

0,5 թ/գ սոդա

150 գ ալյուր

Պատրաստման եղանակը

Գազարն անցկացնել քերիչով, սոխը մանրացնել և տապակել ձեթի մեջ

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել լավ եփած բրինձը, տապակած բանջարեղենը, մանրացրած սխտորը, համեմեը: Համեմել աղով, պղպեղներով և լավ խառնել

Ստացվածից 1-ական լիքը ճ/գ վերցնել, շրջանաձև կոտլետների տեսք տալ

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել 0,5 թ/գ աղ, լավ խառնել, ավելացնել թթվասեր կամ յոգուրտ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, 0,5 թ/գ սոդա և լավ խառնել

Կոտլետները թաթախել ստացված զանգվածի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում