Խոհանոցն առանց բանջարեղենի կարելի է դատարկ համարել: Բանջարեղենի տապակա

Բաղադրիչներ

1հատ  դդմիկ

1 կարմիր պղպեղ

2 հատ գազար

1 գլուխ կարմիր սոխ

150 գ շամպինյոն

3 ատամիկ սխտոր

1 թ/գ կծու պղպեղ

աղ

4 ճ/գ ձեթ

3 ցողուն կանաչ սոխ

2 ճ/գ սոյայի սոուս

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե, ուժեղ կրակի վրա  տապակել 2 ճ/գ ձեթի մեջ: Ավելացնել մանրացրած սխտոր, թողնել մի քանի վայրկյան և հանել թավայից

Թավայի մեջ 1 ճ/գ ձեթ լցնել, ավելացնել կտրատած սունկը, թողնել 3 րոպե ուժեղ կրակի վրա

1 ճ/գ ձեթի մեջ, 4-5 րոպե տապակել երկարությամբ կտրատած գազարը

Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղը, դդմիկը, ևս 1 ճ/գ ձեթ, լավ խառնել և թողնել ուժեղ կրակի վրա 3 րոպե

Ավելացնել տապակած սոխն ու սունկը, կանաչ սոխը, սոյայի սոուսը, կծու պղպեղը, աղը և թողնել կրակին 2 րոպե

Զարդարեք քնջութով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում