Բաղադրիչներ
1 դեղին պղպեղ
1 կարմիր պղպեղ
¼ կաղամբ
1 դդմիկ
1 գազար
5-6 հատ սունկ
1 գլուխ սոխ
կանաչ սոխ
համեմ
2-3 ատամիկ սխտոր
կոճապղպեղ
1 ճ/գ քնջութի յուղ
1,5 ճ/գ ոյայի սոուս
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել երկարությամբ կտրատած գազարը, պղպեղները
Թավայի մեջ մի քիչ ձեթ լցնել, ավելացնել սոխն ու գազարը, թողնել տապակվի
Ավելացնել կտրատած կաղամբը, թողնել տապակվի
Ավելացնել կտրատած պղպեղն ու սունկը, կոճապղպեղը (եթե փոշին եք օգտագործում 0,5 թ/գ, իսկ եթե թարմ` մի փոքրիկ կտոր քերել), մանրացրած սխտորը
Դդմիկը երկարությամբ կտրատել և ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել սոյայի սոուս, քնջութի յուղ և թողնել այնքան, մինչև դդմիկը պատրաստ լինի (անհրաժեշտության դեպքում կարելի է շատ քիչ ջուր ավելացնել)
Ավելացնել մանրացրած կանաչ սոխն ու համեմը, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ